«Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի տնօրենը մասնակցել է ԱՊՀ ընդերքի հետախուզման, օգտագործման և պահպանության միջկառավարական խորհրդի 24-րդ նիստին

«Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի տնօրենը մասնակցել է ԱՊՀ ընդերքի հետախուզման, օգտագործման և պահպանության միջկառավարական խորհրդի 24-րդ նիստին

27.10.2021
ՀՀ ՏԿԵՆ «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի տնօրեն Հարություն Մովսիսյանը հոկտեմբերի 20-22-ը Ուզբեկստանի Հանրապետությունում (ք. Տաշքենդ) մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ընդերքի հետախուզման, օգտագործման և պահպանության միջկառավարական խորհրդի 24-րդ նստաշրջանի աշխատանքներին:
Նիստի ընթացքում ներկայացվել է 23-րդ (2019թ.) և 24-րդ (2021թ.) նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում միջկառավարական խորհրդի գործունեության հաշվետվությունը, որից հետո մասնակից պետությունների կողմից ներկայացվել են 2019-2021 թվականների ընթացքում երկրաբանական ծառայությունների կողմից իրականացված աշխատանքները:
ՀՀ ՏԿԵՆ «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի տնօրեն Հարություն Մովսիսյանը իր զեկույցում նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը ԱՊՀ մասնակից պետությունների ընդերքի հետախուզման, օգտագործման և պահպանության ուղղությամբ 2021-2025 թվականների համատեղ աշխատանքների հեռանկարային պլանով հանդիսանում է ինչպես համակատարող պետություն, այնպես էլ պլանի երեք ուղղություններում (ծրագրերում) ծրագրի համակարգող, և մանրամասն անդրադարձ է կատարել այդ ուղղություններով հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքներին:
ԱՊՀ մասնակից պետությունների ներկայացուցիչների և փորձագետների կողմից ներկայացվել են իրականացված աշխատանքների արդյունքները և հեռանկարային ծրագրերը։
Քննարկվել են վերջիններիս արդյունավետ իրականացման և ծրագրերի զարգացման, համագործակցության խթանման վերաբերյալ մի շարք հարցեր: