ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այցելել է «Հանրապետական Երկրաբանական Ֆոնդ» ՊՈԱԿ

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այցելել է «Հանրապետական Երկրաբանական Ֆոնդ» ՊՈԱԿ

24.08.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այցելել է ՏԿԵ նախարարության ենթակայությամբ գործող «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ։

Նախարար Սանոսյանը նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանի և ՊՈԱԿ-ի տնօրեն Հարություն Մովսիսյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել շենքում, ծանոթացել շենքային պայմաններին, արխիվային նյութերի պահման պայմաններին, հանդիպել և զրուցել է աշխատակիցների հետ։

Աշխատակիցները նախարարին են ներկայացրել շենքային պայմանների բարելավման և մի շարք այլ խնդիրներ, որոնց շուրջ քննարկում է ծավալվել։

«Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ն իրականացնում է ընդերքի մասին երկրաբանական տեղեկատվության հավաքագրում, հաշվառում, պահպանում, հանքավայրերի երևակումների կադաստրի վարում, պաշարների պետական հաշվեկշռի վարում, երկրաբանական ուսումնասիրությունների աշխատանքների հաշվառում, ընդերքաօգտագործման իրավունքների հաշվառում և պահպանում։

 

Աղբյուրը՝ https://mtad.am/news/1227

Լուսանկարը՝ ՀՀ ՏԿԵՆ կայքից