Հաստատվել է օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվությունների ներկայացման կարգը, հաշվետվությունների ձևերը և լրացման ուղեցույցները

Հաստատվել է օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվությունների ներկայացման կարգը, հաշվետվությունների ձևերը և լրացման ուղեցույցները

25.08.2022

«ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇԱՐԺԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության 2022 թվականի օգոստասի 11-ի N 1268-Ն որոշմամբ սահմանվել են

1) օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվության ներկայացման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) պինդ օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվության ձևը (Ձև N 1-ՊՕՀՊ) և լրացման ուղեցույցը՝ համաձայն N 2 հավելվածի.

3) ստորերկրյա ջրերի պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվության ձևը (Ձև N 2-ՍՋՊ) և լրացման ուղեցույցը՝ համաձայն N 3 հավելվածի:

Տարեկան հաշվետվությունների աղյուսակային մասի ձևաթղթերը «էքսէլէսէքս» («xlsx») ձևաչափով տեղադրված են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական կայքում և հասանելի են https://mtad.am/pages/sample-reports?file=panel4297 հղմամբ:

 Որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից: