«ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՐԳԱՑՈՂ ԱՇԽԱՐՀՈՒՄ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՑՅԱԼԸ, ՆԵՐԿԱՆ ԵՎ ԱՊԱԳԱՆ» ԳԻՏԱՊՐԱԿՏԻԿ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ՆՎԻՐՎԱԾ Հ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՖՈՆԴԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 85-ԱՄՅԱԿՆԵՐԻՆ
Հրավիրում ենք մասնակցելու «ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՐԳԱՑՈՂ ԱՇԽԱՐՀՈՒՄ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՑՅԱԼԸ, ՆԵՐԿԱՆ ԵՎ ԱՊԱԳԱՆ» խորագրրով գիտապրակտիկ աշխատաժողովին նվիրված Հ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՖՈՆԴԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 85-ԱՄՅԱԿՆԵՐԻՆ:
Աշխատաժողովի նպատակն է երկրաբանական թանգարանի և հանրապետական երկրաբանական ֆոնդի ստեղծման հոբելյանական 85-ամյակների նշմամբ զարգացնել, հզորացնել և բարելավել գիտակրթամշակութային և կիրառական-հետազոտական տեղեկատվական միասնական համակարգերի ստեղծման շարունակական գործընթացը, որը միտված է մի գաղափարի շուրջ համախմբելու ոլորտի ներկայացուցիչներին:
Աշխատաժողովը մեծ խթան կհանդիսանա մեր երկրի ընդերքի ոլորտի՝ երկրաբանության, բնօգտագործման և հանքարդյունաբերության, կիրառական գիտահետազոտական, ուսումնակրթական ու մշակութային և այլ ոլորտների, պետական և մասնավոր հատվածի միջև սերտ համագործակցային կապերի ստեղծման ու ամրապնդման, համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունների քննարկման գործում:
Աշխատաժողովի մասին առավել մանրամասն տեղեկությունները հասանելի են հղումով:
Աշխատաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտագրման էլեկտրոնային ձևաթուղթը:
Աշխատաժողովի մասնակցության հայտերի և զեկույցների թեզիսների ձևավորման ու ներկայացման պահանջներ:
Անցկացման վայրը՝ ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիա
Ժամկետը՝ 29-30 Նոյեմբեր, 2022 թվական
ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵ