ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՖՈՆԴԸ 85 տարեկան է

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՖՈՆԴԸ 85 տարեկան է

30.11.2022

2022 թվականի նոյեմբերի 30-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում կայացավ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՖՈՆԴԻ և ՀՀ ԳԱԱ ԵԳԻ Հ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ հիմնադրման 85-ամյակներին նվիրված «ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՐԳԱՑՈՂ ԱՇԽԱՐՀՈՒՄ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՑՅԱԼԸ, ՆԵՐԿԱՆ ԵՎ ԱՊԱԳԱՆ» խորագրրով գիտապրակտիկ աշխատաժողովը:

Միջոցառման բացման հանդիսավոր նիստին ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը շնորհավորեց Հանրապետական երկրաբանական ֆոնդի և Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանի տնօրինությանը և աշխատակիցներին՝ ընդգծելով այս երկու կառույցների դերը Հայաստանի Հանրապետության երկրաբանության ոլորտում:

«Հանրապետական երկրաբանական ֆոնդն ունի իր կարևոր դերն ինչպես նոր ստացվող, այնպես էլ գրեթե մեկդարյա պատմության ընթացքում ստացված երկրաբանական տեղեկությունների հաշվառման, մշակման, ամփոփման և պահպանման աշխատանքներում։ Այն հաշվառում և պահպանում է ՀՀ ընդերքի մասին երկրաբանական գրեթե ողջ տեղեկատվությունը և մի տեղեկատվական բանկ է, որտեղ պահպանվող նյութերն ունեն կարևոր նշանակություն, հանդիսանում են հանրապետության բացառիկ հարստությունը և դրանց ապահով ու անվտանգ պահպանությունն անհրաժեշտություն և առաջնահերթություն է»,-ասել է նախարար Սանոսյանը՝ ավելացնելով, որ ակնառու է նաև Հայաստանի երկրաբանության պատմության պահպանման և փոխանցման գործում երկրաբանական թանգարանի դերը, որը գրեթե մեկ դար շարունակ պահպանում, մշակում և սերունդներին է փոխանցում հսկայական փաստական նյութ՝ հնարավորություն ընձեռելով Հանրապետության երկրաբանական կառուցվածքի և ընդերքի հարստությունների վերաբերյալ տեսական պատկերացում կազմելուն:

Ողջույնի ու շնորհավորական խոսքից հետո ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը շնորհակալագրեր է հանձել «Հնարապետական երկարաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի մի շարք աշխատակիցների՝ երկարամյա և նվիրված աշխատանքի համար։

Աշխատաժողովի թեզիսների ժողավածու

Աղբյուրը՝ https://mtad.am/news/1321

ՀՀ ՏԿԵՆ | ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը մասնակցել է «Հանրապետական երկրաբանական ֆոնդի» և Երկրաբանական թանգարանի հիմնադրման 85-ամյակին նվիրված միջոցառմանը (mtad.am)

Այս թեմայով կարդացեք նաև՝

Յուրայի ժամանակաշրջանի երկրաբանական շերտերից մինչեւ հայ կնոջ զգեստապահարան

Աշխատաժողով ՀՀ ԳԱԱ-ում՝ նվիրված ԵԳԻ Երկրաբանական թանգարանի և ՀՀ ՏԿԵՆ Հանրապետական երկրաբանական ֆոնդի հիմնադրման 85-ամյակներին