Աշխատանքի հայտերի ընդունման հայտարարություն (ավարտված)
ՀՀ ՏԿԵՆ «ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՖՈՆԴ» ՊՈԱԿ-ի կողմից 1073 Ծրագրի 11003 - «Ստորերկրյա հանքային ջրերի հանքավայրերի ջրակետերի (հորատանքցք, աղբյուր) գույքագրում» միջոցառման աշխատանքների իրականացման համար 2023 թվականի մարտ-նոյեմբեր ամիսների ընթացքում մասնագետների ներգրավման համար հայտերի ընդունում`
1. «Խմբի ղեկավար - պատասխանատու կատարող»
2. «Գլխավոր մասնագետ»
3. «Առաջատար մասնագետ»
Աշխատանքի վայրը՝ ՀՀ ք. Երևան, Չարենցի 46 և ՀՀ տարածք
Պայմանագրային հարաբերությունները՝ Ծառայությունների մատուցման պայմանագիր
Աշխատանքային պայմանները՝
Միջոցառման շրջանակներում, 2023 թվականի մարտ – նոյեմբեր ամիսների ընթացքում, ՀՀ ստորերկրյա հանքային ջրերի հանքավայրերի հորատանցքերի և աղբյուրների գույքագրման աշխատանոցային և դաշտային աշխատանքների կատարում, ֆոնդային նյութերի ուսումնասիրում և մշակում, տվյալների տեղեկատվական բազային հենքի մշակում և ստեղծում, դաշտային դիտարկումների և նմուշառման աշխատանքների կատարում, արդյունքների վերլուծում և ամփոփում, հաշվետվության կազմում:
Մանրամասները՝ հղումով:
Ինքնակենսագրականներն անհրաժեշտ է ուղարկել info@geo-fund.am էլեկտրոնային փոստի հասցեով, վերնագիր բաժնում նշելով` «Հանքային ջրերի գույքագրում» ծրագրի աշխատանքների ներգրավման հայտ և աշխատանքի ձևը («Խմբի ղեկավար - պատասխանատու կատարող», «Գլխավոր մասնագետ» կամ «Առաջատար մասնագետ») որի համար ցանկանում եք դիմել:
Դիմելու վերջնաժամկետը` 2023 թվականի հունվարի 27-ը, ժամը 18:00: