Թափուր հաստիք: Հայտարարություն (թարմացված / ավարտված)

Թափուր հաստիք: Հայտարարություն (թարմացված / ավարտված)

05.02.2023

ՀՀ ՏԿԵՆ «ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՖՈՆԴ» ՊՈԱԿ-ում 2023 թվականի փետրվարի 20-ից թափուր հատստիքի համալրման նպատակով՝ աշխատանքի ընդունման համար կազմակերպվում է հայտերի ընդունման գործընթաց:

Պաշտոն՝ «Տնօրենի օգնական, ՄՌԿ և գնումների մասնագետ»

 Հաստիք՝ 1 միավոր, աշխ.ժամեր՝ 9:00-18:00 (ընդմիջում՝ 13:00-14:00):

Աշխատանքի վայր՝ ՀՀ ք. Երևան, Չարենցի 46

Աշխատանքային հիմնական պարտականությունները՝

Կազմակերպության փաստաթղթաշրջանառության վարում, մուտքերի և ելքերի գրանցամատյանների վարում, գործընթացի պատշաճ կազմակերպում,

Փասթաթղթերի նախագծերի պատրաստում և հաստատման (ստորագրման ներկայացում),

Կազմակերպության մարդկային ռեսուրսների կառավարում և կադրային գործի վարում,

Կազմակերպության գնումների գործընթացի կազմակերպում և իրականացում, պահեստի շարժի վարում:

Նվազագույն պահանջներ՝

Բարձրագույն կրթություն,

«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջի առկայություն՝ լիազորված մարմնի կողմից հրապարակվող գնումների որակավորված համակարգողների ցուցակում ընդգրկվածություն,

Պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ և կարողություններ,

Աշխատանքային փորձ (կդիտարկվի որպես առավելություն),

Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների տիրապետում,

Առնվազն մեկ օտար լեզվի իմացություն,

Պարտաճանաչություն և կոլիեկտիվում աշխատելու պատրաստակամություն, պատասխանատվության զգացում։

 

Անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում.
  • անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճենը.
  • CV և ինքնակենսագրություն․
  • դիպլոմ(ներ)ի լուսապատճեն(ներ)ը.
  • աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթ(եր)ի լուսապատճեն(ներ)ը (առկայության դեպքում).
  • արական սեռի անձինք ներկայացնում են զինվորական գրքույկի (բոլոր գրառում ունեցող էջերի) լուսապատճենը կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի լուսապատճենը.
  • «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջը հավաստող տեղեկատվություն (ցանկ, տարեթիվը, հաշվառման համարը).
  • մեկ լուսանկար՝ 3 սմ * 4 սմ չափսի:

Պաշտոնին հավակնելու և հայտերի ներկայացման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել info@geo-fund.am էլեկտրոնային փոստի հասցեով, վերնագիր բաժնում նշելով` «Տնօրենի օգնական, ՄՌԿ և գնումների մասնագետ» հաստիքի թափուր աշխատատեղի հայտ:

Դիմելու վերջնաժամկետը` 2023 թվականի փետրվարի 16-ը, ժամը 18:00:

Հայտերի բացակայությամբ պայմանավորված դիմումների ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև մարտի 9-ը։

Թափուր պաշտոնի համար դիմել ցանկացող քաղաքացիները հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ՝ ք. Երևան, Չարենցի 46, 3-րդ հարկ,  info@geo-fund.am էլեկտրոնային փոստի հասցեով կամ զանգահարելով 012 55 75 94 հեռախոսահամարով: