Համաձայնագրի ստորագրում
06.06.2024
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի և «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի միջև 2024 թվականի մայիսի 27-ին ստորագրվեց համագործակցության Համաձայնագիր:
Համաձայնագրի ստորագրումից հետո ՀՀ ՏԿԵՆ «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի տնօրեն Հարություն Մովսիսյանը ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում բանախոսության ընթացքում անդրադարձավ ֆոնդի գործառույթներին, ՀՀ-ում հանքավայրերի և հանքերևակումների պետական կադաստրի վարման առանձնահատկություններին, հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հեռանկարներին ու արդի միտումներին, պատասխանեց ներկայացների հարցերին: