Թափուր հաստիք: Հայտարարություն (թարմացված/ավարտված)

Թափուր հաստիք: Հայտարարություն (թարմացված/ավարտված)

01.08.2025

ՀՀ ՏԿԵՆ «ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՖՈՆԴ» ՊՈԱԿ-ում թափուր հաստիքի համալրման նպատակով՝ աշխատանքի ընդունման համար կազմակերպվում է հայտերի ընդունման գործընթաց:

Պաշտոն՝ Հաշվառման և օգտակար հանածոների պետական կադաստրի (ՀՕՀՊԿ) բաժնի «Առաջատար մասնագետ»

Պայմանագրային հարաբերությունները՝ աշխատանքային պայմանագիր:

Հաստիք՝ 1 միավոր, աշխ.ժամեր՝ 9:00-18:00 (ընդմիջում՝ 13:00-14:00), 5-օրյա աշխատանքային շաբաթ:

Աշխատանքի վայր՝ ՀՀ ք. Երևան, Չարենցի 46

Աշխատանքային հիմնական պարտականությունները՝

Իրականացնում է ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների, օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության և օգտակար հանածոների արդյունահանման ընդերքօգտագործման իրավունքներով տրամադրված ընդերքի տեղամասերի պետական հաշվառումը և հաշվառման մատյանների վարումը:
Իրականացնում է օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռի, օգտակար հանածոների հանքավայրերի ու հանքերևակումների պետական կադաստրի վարումը, կազմում և Բաժնի պետին է ներկայացնում օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշիռների նախագծերը (տարեկան)՝ ըստ մարզերի և օգտակար հանածոների տեսակների:
Իրականացնում է երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների արդյունքում, ինչպես նաև օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված երկրաբանական ուսումնասիրության ընթացքում ստացված երկրաբանական տեղեկությունների, երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների, ինչպես նաև հանքավայրերի ու հանքերևակումների անձնագրերի, հորատանցքերի հաշվառման թերթիկների, ընդերքաբանական փորձաքննության արդյունքների փաստաթղթերի փաթեթների ընդունման, հաշվառման, պահպանման և տնօրինման աշխատանքները:
Իրականացնում է երկրաբանական տեղեկության միասնական համակարգի ստեղծման, վարման, պահպանության և տնօրինման, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով երկրաբանական տեղեկության տրամադրման աշխատանքները:
Իրականացնում է օգտակար հանածոների պաշարների, հանքավայրերի, երևակումների, երկրաբանական ուսումնասիրությունների և օգտակար հանածոների արդյունահանման իրավունքների պետական հաշվառման տվյալների հիման վրա ընդերքօգտագործման ֆոնդի ստեղծումը և վարումը, երկրաբանական տեղեկության միասնական համակարգի և ընդերքօգտագործման ֆոնդի ամբողջականության և մատչելիության ապահովումը:
Իրականացնում է միասնական կոորդինատային համակարգով տրամադրված ընդերքի տեղամասերի ծայրակետային (սահմանային, շրջադարձային կամ բեկման կետերի) կոորդինատների համադրումը ֆոնդային նյութերի հետ, ֆոնդային նյութերում փոփոխությունների կատարումը, նյութերի ամփոփումը և համապատասխան վերլուծությունների կատարումը, առաջարկությունների ներկայացումը:
Իրականացնում է ընդերքօգտագործման իրավունքով ծանրաբեռնվածության վերլուծության և հաշվետվությունների կազմման աշխատանքները՝ ըստ մարզերի, օգտակար հանածոների և ընդերքօգտագործման իրավունքների տեսակների, և դրանց փոփոխությունների ըստ եռամսյակների և տարիների՝ պաշարների հետագա օգտագործման տրամադրման, նոր օգտակար հանածոների պաշարների ուսումնասիրման կամ արդեն իսկ հաստատված պաշարների շահագործման նպատակահարմարության վերաբերյալ առաջարկությունների ներկայացմամբ:
Իրականացնում է օգտակար հանածոների պաշարների քանակական շարժի՝ ըստ մարզերի, տարիների, օգտակար հանածոների տեսակների վերլուծությունը և հաշվետվությունների կազմումը՝ օգտակար հանածոների պաշարների քանակական փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվության ներկայացմամբ:
Իրականացնում է հանքավայրերն ըստ մարզերի, օգտակար հանածոների տեսակների (մետաղական և ոչ մետաղական, այդ թվում՝ ստորերկրյա հանքային ջրերի) դասակարգման և հաշվետվությունների կազմման աշխատանքները՝ մարզի ներուժի հետագա աճի կամ սահմանափակումների վերաբերյալ առաջարկությունների ներկայացմամբ:
Իրականացնում է հաշվետվությունների ընդունման, պետական աշխատանքների հաշվառման համապատասխան տեղեկանքների և այլ փաստաթղթերի նախագծերի պատրաստումը և դրանք ներկայացնում Բաժնի պետին, հաստատված հաշվետվությունների և տեղեկանքների բնօրինակների մեկական օրինակները սահմանված կարգով հանձնում հասցեատերերին:
Իրականացնում է օրենքով սահմանված կարգով հանրապետական երկրաբանական ֆոնդում առկա ընդերքի մասին տեղեկության տրամադրման հետ կապված ծառայությունների մատուցման և տեղեկատվության տրամադրման համար անհրաժեշտ աշխատանքները և պահանջվող (հայցվող) տեղեկատվության պատրաստումը:

Նվազագույն պահանջներ՝

Բարձրագույն կրթություն՝ Երկրի մասին գիտությունների ոլորտում «Երկրաբանություն», «Աշխարհագրություն», «Գեոմատիկա» մասնագիտություններից որևէ մեկով առնվազն բակալավրի որակավորման աստիճանի առկայություն,

Պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ և կարողություններ,

Աշխատանքային փորձ (կդիտարկվի որպես առավելություն),

Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների տիրապետում, տվյալների բազաների կառավարման և տարածական տեղեկատվական համակարգերի իմացություն. MS Office (Word, Excel, Access), AutoCAD, ArcGIS կամ QGIS և այլն,

Առնվազն մեկ օտար լեզվի իմացություն,

Պարտաճանաչություն և կոլիեկտիվում աշխատելու պատրաստակամություն, պատասխանատվության զգացում,

Տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու, աշխատանքների կազմակերպման, ժամանակի և ռեսուրսների արդյունավետ կառավարման կոմպետենցիաներ։

 

Անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում.
  • անձնագրի և/կամ նույնականացման քարտի լուսապատճենը.
  • CV և ինքնակենսագրություն․
  • դիպլոմ(ներ)ի լուսապատճեն(ներ)ը.
  • աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթ(եր)ի լուսապատճեն(ներ)ը (առկայության դեպքում).
  • արական սեռի անձինք ներկայացնում են զինվորական գրքույկի (բոլոր գրառում ունեցող էջերի) լուսապատճենը կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի լուսապատճենը.
  • մեկ լուսանկար՝ 3 սմ * 4 սմ չափսի:

Պաշտոնին հավակնելու և հայտերի ներկայացման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել info@geo-fund.am էլեկտրոնային փոստի հասցեով, վերնագիր բաժնում նշելով` «Առաջատար մասնագետ» հաստիքի թափուր աշխատատեղի հայտ:

Դիմելու վերջնաժամկետը` 2025 թվականի հոկտեմբերի 28-ը, ժամը 18:00:

Թափուր պաշտոնի համար դիմել ցանկացող քաղաքացիները հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ՝ ք. Երևան, Չարենցի 46, 3-րդ հարկ,  info@geo-fund.am էլեկտրոնային փոստի հասցեով կամ զանգահարելով 012 55 75 94 հեռախոսահամարով: