ՀԵՖ ՊՈԱԿ-ի կողմից մատուցվող ծառայությունները և վճարների չափը
«Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի կողմից մատուցվող ծառայությունները և գանձվող վճարների չափը
Համաձայն ՀՀ կառավարության 24 հուլիսի 2014 թվականի N 1036-Ն որոշման՝ Իրավաբանական և ֆիզիկական անձինք տեղեկություն ստանալու նպատակով դիմում են լիազոր մարմնի «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ լրացնելով համապատասխան հայտ` համաձայն դիմում-հայտի ձևանմուշների:
Լրացված դիմումը և հայտը «ՀԵՖ» ՊՈԱԿ կարող է ներկայացվել առձեռն (ք. Երևան, Չարենցի 46, 3-րդ հարկ) կամ էլեկտրոնային եղանակով՝ info@geo-fund.am էլ.փոստի միջոցով:
Տրամադրված տեղեկություն պարունակող փաստաթղթերի բնօրինակներից օգտվում են միայն այդ նպատակի համար նախատեսված՝ «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպության ընթերցասրահում:
Իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից պահանջվող տեղեկությունը կարող է տրամադրվել միայն մատուցվող ծառայությունների դիմաց վճարները բանկային փոխանցման միջոցով վճարելու դեպքում (Կենտրոնական գանձապետա900018001587):
Ծառայությունների համար վճարումները կարելի է կատարել նաև Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով:
«Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի կողմից մատուցվող ժառայությունները և վճարի չափերը
Ծառայությունների անվանումը |
Չափման միավորը |
Մատուցվող ծառայությունների վճարը (ՀՀ դրամ) |
1. Երկրաբանական ֆոնդում առկա ընդերքի մասին տեղեկատվություն ստանալու նպատակով ֆոնդի ընթերցասրահում ֆոնդային նյութերի տրամադրում |
հաշվետվություն/օր |
7 000 |
2. Հանքավայրի (տեղամասի), հանքերևակման (մետաղային, ոչ մետաղային և ստորերկրյա հանքային ջրերի) պաշարների կամ կանխատեսումային ռեսուրսների առկայության և հանքային իրավունքով ծանրաբեռնվածության վերաբերյալ տեղեկատվության տրամադրում |
տեղեկատվություն |
25 000 |
3. Հանքավայրի (տեղամասի), հանքերևակման վերաբերյալ մասնակի (ըստ պահանջի՝ ներքոհիշյալ առանձին կետերի) տեղեկատվության տրամադրում |
|
|
1) Ընդհանուր տեղեկություններ հանքային շրջանի մասին |
տեղեկատվություն |
8 500 |
2) Հանքային շրջանի երկրաբանական կառուցվածքը |
տեղեկատվություն |
9 000 |
3) Հանքային շրջանի հիդրոերկրաբանական պայմանները |
տեղեկատվություն |
9 000 |
4) Աշխատանքների մեթոդիկան և ծավալները |
տեղեկատվություն |
8 500 |
5) Տեղամասի երկրաբանական կառուցվածքը և հիդրոերկրաբանական պայմանները |
տեղեկատվություն |
35 000 |
6) Հետազոտական աշխատանքների հիմնական արդյունքները |
տեղեկատվություն |
20 000 |
7) Հանքավայրի որակական բնութագիրը |
տեղեկատվություն |
20 000 |
8) Շահագործական պաշարների հաշվարկը |
տեղեկատվություն |
25 000 |
9) Աղյուսակային նյութեր |
տեղեկատվություն |
20 000 |
10) Գծագրական նյութեր |
տեղեկատվություն |
25 000 |
4. Հանքավայրի (տեղամասի), հանքերևակման վերաբերյալ ամփոփ տեղեկատվության տրամադրում |
տեղեկատվություն |
հաշվարկվում է ըստ պահանջի՝ 3-րդ կետով նշված ենթակետերի հանրագումարով |
5. Երկրաբանական ֆոնդում առկա ընդերքի մասին տեղեկատվության պատճենահանում և տրամադրում |
|
|
1) փաստաթղթերի սև-սպիտակ պատճենահանում՝ |
|
|
A4 չափ (21x30) |
յուրաքանչյուր էջի համար |
50 |
A3 չափ (32x40) |
յուրաքանչյուր էջի համար |
75 |
2) համակարգչային սկանավորում |
1 քառ.մ |
1 700 |
3) համակարգչային տպում |
1 քառ.մ |
4 900 |
- 1-ին կետով սահմանված երկրաբանական ֆոնդում առկա ընդերքի մասին տեղեկատվություն ստանալու նպատակով ֆոնդի ընթերցասրահից օգտվելու մուտքավճարը կազմում է 500 ՀՀ դրամ:
- 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով տեղեկատվության տրամադրման վճարները սահմանված են էլեկտրոնային կրիչով տեղեկատվության տրամադրման համար: Տեղեկատվությունը թղթային տարբերակով (պատճենահանված) տրամադրման դեպքում վճարի չափը սահմանվում է տվյալ կետով սահմանված վճարի և 5-րդ կետով սահմանված ծառայությունների վճարների հանրագումարով:
- 3-րդ կետով նշված յուրաքանչյուր ենթակետի տեղեկատվությունը տրամադրվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում:
ա. տեղեկատվության շտապ՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրելու դեպքում վճարը հաշվարկելիս կիրառվում է 1,5 գործակիցը,
բ. տեղեկատվության արագ՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրելու դեպքում վճարը հաշվարկելիս կիրառվում է 2,5 գործակիցը:
- 4-րդ կետով նշված ամփոփ տեղեկատվությունը տրամադրվում է ըստ 3-րդ կետի ենթակետերի պահանջվող տեղեկատվության քանակի անգամ 3 աշխատանքային օրվա ընթացքում:
ա. ամփոփ տեղեկատվությունը շտապ տրամադրելու դեպքում տեղեկատվությունը տրամադրվում է ըստ պահանջվող տեղեկատվության քանակի անգամ 2 աշխատանքային օրվա ընթացքում,
բ. ամփոփ տեղեկատվությունն արագ տրամադրելու դեպքում տեղեկատվությունը տրամադրվում է ըստ պահանջվող տեղեկատվության քանակի անգամ 1 աշխատանքային օրվա ընթացքում: