ՀԵՖ ՊՈԱԿ-ի կողմից մատուցվող ծառայությունները և վճարների չափը

«Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի կողմից մատուցվող ծառայությունները և գանձվող վճարների չափը

Համաձայն ՀՀ կառավարության 24 հուլիսի 2014 թվականի N 1036-Ն որոշման՝ Իրավաբանական և ֆիզիկական անձինք տեղեկություն ստանալու նպատակով դիմում են լիազոր մարմնի «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ լրացնելով համապատասխան հայտ` համաձայն դիմում-հայտի ձևանմուշների:

Լրացված դիմումը և հայտը «ՀԵՖ» ՊՈԱԿ կարող է ներկայացվել առձեռն (ք. Երևան, Չարենցի 46, 3-րդ հարկ) կամ էլեկտրոնային եղանակով՝ info@geo-fund.am էլ.փոստի միջոցով:

Տրամադրված տեղեկություն պարունակող փաստաթղթերի բնօրինակներից օգտվում են միայն այդ նպատակի համար նախատեսված՝ «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպության ընթերցասրահում:

Իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից պահանջվող տեղեկությունը կարող է տրամադրվել միայն մատուցվող ծառայությունների դիմաց վճարները բանկային փոխանցման միջոցով վճարելու դեպքում (Կենտրոնական գանձապետա900018001587):

Ծառայությունների համար վճարումները կարելի է կատարել նաև Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով:

«Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի կողմից մատուցվող ժառայությունները և վճարի չափերը

Ծառայությունների անվանումը

Չափման միավորը

Մատուցվող ծառայությունների վճարը (ՀՀ դրամ)

1. Երկրաբանական ֆոնդում առկա ընդերքի մասին տեղեկատվություն ստանալու նպատակով ֆոնդի ընթերցասրահում ֆոնդային նյութերի տրամադրում

հաշվետվություն/օր

7 000

2. Հանքավայրի (տեղամասի), հանքերևակման (մետաղային, ոչ մետաղային և ստորերկրյա հանքային ջրերի) պաշարների կամ կանխատեսումային ռեսուրսների առկայության և հանքային իրավունքով ծանրաբեռնվածության վերաբերյալ տեղեկատվության տրամադրում

տեղեկատվություն

25 000

3. Հանքավայրի (տեղամասի), հանքերևակման վերաբերյալ մասնակի (ըստ պահանջի՝ ներքոհիշյալ առանձին կետերի) տեղեկատվության տրամադրում

 

 

1) Ընդհանուր տեղեկություններ հանքային շրջանի մասին

տեղեկատվություն

8 500

2) Հանքային շրջանի երկրաբանական կառուցվածքը

տեղեկատվություն

9 000

3) Հանքային շրջանի հիդրոերկրաբանական պայմանները

տեղեկատվություն

9 000

4) Աշխատանքների մեթոդիկան և ծավալները

տեղեկատվություն

8 500

5) Տեղամասի երկրաբանական կառուցվածքը և հիդրոերկրաբանական պայմանները

տեղեկատվություն

35 000

6) Հետազոտական աշխատանքների հիմնական արդյունքները

տեղեկատվություն

20 000

7) Հանքավայրի որակական բնութագիրը

տեղեկատվություն

20 000

8) Շահագործական պաշարների հաշվարկը

տեղեկատվություն

25 000

9) Աղյուսակային նյութեր

տեղեկատվություն

20 000

10) Գծագրական նյութեր

տեղեկատվություն

25 000

4. Հանքավայրի (տեղամասի), հանքերևակման վերաբերյալ ամփոփ տեղեկատվության տրամադրում

տեղեկատվություն

հաշվարկվում է ըստ պահանջի՝ 3-րդ կետով նշված ենթակետերի հանրագումարով

5. Երկրաբանական ֆոնդում առկա ընդերքի մասին տեղեկատվության պատճենահանում և տրամադրում

 

 

1) փաստաթղթերի սև-սպիտակ պատճենահանում՝

 

 

A4 չափ (21x30)

յուրաքանչյուր էջի համար

50

A3 չափ (32x40)

յուրաքանչյուր էջի համար

75

2) համակարգչային սկանավորում

1 քառ.մ

1 700

3) համակարգչային տպում

1 քառ.մ

4 900

  • 1-ին կետով սահմանված երկրաբանական ֆոնդում առկա ընդերքի մասին տեղեկատվություն ստանալու նպատակով ֆոնդի ընթերցասրահից օգտվելու մուտքավճարը կազմում է 500 ՀՀ դրամ:
  • 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով տեղեկատվության տրամադրման վճարները սահմանված են էլեկտրոնային կրիչով տեղեկատվության տրամադրման համար: Տեղեկատվությունը թղթային տարբերակով (պատճենահանված) տրամադրման դեպքում վճարի չափը սահմանվում է տվյալ կետով սահմանված վճարի և 5-րդ կետով սահմանված ծառայությունների վճարների հանրագումարով:
  • 3-րդ կետով նշված յուրաքանչյուր ենթակետի տեղեկատվությունը տրամադրվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում:

ա. տեղեկատվության շտապ՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրելու դեպքում վճարը հաշվարկելիս կիրառվում է 1,5 գործակիցը,

բ. տեղեկատվության արագ՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրելու դեպքում վճարը հաշվարկելիս կիրառվում է 2,5 գործակիցը:

  • 4-րդ կետով նշված ամփոփ տեղեկատվությունը տրամադրվում է ըստ 3-րդ կետի ենթակետերի պահանջվող տեղեկատվության քանակի անգամ 3 աշխատանքային օրվա ընթացքում:

ա. ամփոփ տեղեկատվությունը շտապ տրամադրելու դեպքում տեղեկատվությունը տրամադրվում է ըստ պահանջվող տեղեկատվության քանակի անգամ 2 աշխատանքային օրվա ընթացքում,

բ. ամփոփ տեղեկատվությունն արագ տրամադրելու դեպքում տեղեկատվությունը տրամադրվում է ըստ պահանջվող տեղեկատվության քանակի անգամ 1 աշխատանքային օրվա ընթացքում: