ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը մասնակցել է ԵԱՀԿ 28-րդ Տնտեսական և բնապահպանական ֆորումին, որտեղ ներկայացրել է նաև «ՀԵՖ» ՊՈԱԿ-ի թվայնացման աշխատանքները

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը մասնակցել է ԵԱՀԿ 28-րդ Տնտեսական և բնապահպանական ֆորումին, որտեղ ներկայացրել է նաև «ՀԵՖ» ՊՈԱԿ-ի թվայնացման աշխատանքները

11.09.2020

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանն այսօր մասնակցել է ԵԱՀԿ 28-րդ Տնտեսական և բնապահպանական ֆորումի եզրափակիչ հանդիպմանը հեռավար ձևաչափով, որն անցկացվում էր ս.թ. սեպտեմբերի 10-11-ը Պրահայում:

Փոխնախարարը Ֆրանսիայի, Գերմանիայի, UNECE-ի և EEAS-ի ներկայացուցիչների հետ համատեղ որպես բանախոս ելույթ է ունեցել «Կոռուպցիայի կանխարգելումը և դրա դեմ պայքարը բնական ռեսուրսների և բնապահպանության ոլորտում» խորագրով նիստի շրջանակներում:

Ներկայացվել են Հանրապետական երկրաբանական ֆոնդ ՊՈԱԿ-ի թվայնացման աշխատանքները, հանքարդյունաբերության ոլորտում հարկային, պայմանագրային, թույլտվությունների և այլ ուղղութուններով թափանցիկության և հաշվետվողականության բարեփոխումները:

Առանձին անդրադարձ է կատարվել ոլորտում իրական սեփականատերերի՝ վերջնական շահառուների հայտարարագրման համակարգի ներդրմանը և միջազգային կառույցների կողմից վերջին մեկ տարվա ընթացքում արժանացած բարձր գնահատականներին, այդ թվում՝ նորարարական մոտեցումների և տեխնոլոգիաների համար:

ԵԱՀԿ 28-րդ տնտեսական և բնապահպանական ֆորումի եզրափակիչ հանդիպումը կազմակերպվել է Ալբանիայի ԵԱՀԿ նախագահության և ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի գրասենյակի կողմից:

ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական ֆորումը ԵԱՀԿ տարածաշրջանում տնտեսական և բնապահպանական հարցերի քննարկման գլխավոր հարթակն է: Դրա նպատակներն են բացահայտել առաջնահերթ հարցերն ու կարիքները, խթանել ԵԱՀԿ 57 անդամ երկրների իրազեկության բարձրացումն ու քաղաքական կամքը` տնտեսական, բնապահպանական և անվտանգության հետ կապված մարտահրավերների հաղթահարման գործում՝ ապահովելով երկխոսության հարթակ միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, գործարար և գիտական ոլորտի ներկայացուցիչներին ներգրավելու և լավագույն փորձով փոխանակվելու նպատակով:

Աղբյուրը՝ http://mtad.am/hy/news/item/2020/09/11/mtad11.09/