Հանրապետական երկրաբանական ֆոնդի կայքի շնորհանդեսը

Հանրապետական երկրաբանական ֆոնդի կայքի շնորհանդեսը

18.09.2017

Սեպտեմբերի 14-ին ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը բացման ելույթով հանդես եկավ Հանրապետական երկրաբանական ֆոնդի կայքի շնորհանդեսին: Ֆոնդի կայքը (geo-fund.am) ստեղծվել է ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ և ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում» ծրագրի շրջանակում: Ծրագրի հիմնական բաղադրիչներից է Հանրապետական երկրաբանական ֆոնդի պահոցում 1920-ական թվականներից հավաքագրված և պահպանվող՝ հանրապետության տարածքում կատարված ընդերքի երկրաբանական ուսումնասիրությունների, ինչպես նաև օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման ընթացքում ստացված ամբողջ երկրաբանական և այլ տեղեկատվության թվայնացումն ու հանրությանը հասանելի դարձնելը: Ներկայումս արդեն թվայնացվել և հրապարակվել է ֆոնդի փաստաթղթերի շուրջ 90%-ը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ կառավարության, հանքարդյունահանող կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և գիտակրթական ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաև Երևանում ընթացող INHIGEO 2017 երկրաբանական միջազգային համաժողովի մասնակիցներ շուրջ 40 երկրներից:

Աղբյուրը՝ https://www.facebook.com/USAIDArmenia/posts/1651848311503131

Տե՛ս նաև