«Մարդու իրավունքները և շրջակա միջավայրի պահպանությունը հանքարդյունաբերության մեջ. պետության հանձնառություններ և բիզնես հնարավորություններ» աշխատաժողով

«Մարդու իրավունքները և շրջակա միջավայրի պահպանությունը հանքարդյունաբերության մեջ. պետության հանձնառություններ և բիզնես հնարավորություններ» աշխատաժողով

19.06.2025

«Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի տնօրեն Հարություն Մովսիսյանը մասնակցել է հունիսի 18-ին Երևանում կայացած «Մարդու իրավունքները և շրջակա միջավայրի պահպանությունը հանքարդյունաբերության մեջ. պետության հանձնառություններ և բիզնես հնարավորություններ» թեմայով աշխատաժողովին: Աշպխատաժողովը կազմակերպվել էր Մարդու իրավունքների հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ԵԽ «Մարդու իրավունքներ և շրջակա միջավայրի համար պատասխանատու գործարար պրակտիկա» նախագծի շրջանակներում ԵԽ, ՊՀԱՆ և ԳԹ Հայաստանի կողմից:

Աշխատաժողովի «Հանքարդյունաբերություն. մարտահրավերներ և հնարավորություններ տնտեսական զարգացման, սոցիալական առաջընթացի և շրջակա միջավայրի պաշտպանության համար» նիստում ՊՈԱԿ-ի տնօերնը ներկայացրեց «Պատասխանատու հանքարդյունաբերություն. տնտեսական աճի և կայունության հավասարակշռություն» թեմայով զեկույցը։