Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում – 2025

Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում – 2025

05.10.2025

2025 թվականի հոկտոմբերի 3-ից 4-ը Ծաղկաձորում կայացավ «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում – 2025»-ը, որն այս անգամ կրում էր «Հանքարդյունաբերություն և էներգիա: Միջազգային միտումները և Հայաստանի ներուժը» խորագիրը:

«Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի տնօրեն Հարություն Մովսիսյանը նույնպես մասնակցել է ֆորումին և «Հանքարդյունաբերությունը՝ որպես նոր էներգիա․ ներդրումային հնարավորություններ և գլոբալ տնտեսական միտումներ» սեկցիայում հանդես է եկել որպես «Հետախուզումից անդին՝ երկրի ներուժի բացահայտում» պանելային քննարկման բանախոս:

Ֆորումի մասին ավելի մանրամասն Ֆորումի սոցիալական ցանցի Facebook և LinkedIn էջերում: